Ռուբինյան. Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում

Ռուբինյան. Անիի պատմական կամրջի վերականգման համար մասնագետները հանդիպել են Ստամբուլում

PanARMENIAN.Net - Անիի պատմական կամրջի վերականգման համար Ստամբուլում վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը։ Դրանց մի մասը իրագործված է, մի մասը` ոչ»,– նշել է Ռուբինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարգարայի սահմանային անցակետի հնարավոր բացման վերաբերյալ Ռուբինյանը հավելել է, որ այս հարցով որևէ զարգացում այս պահին չկա։

«Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի իր պայմանավորվածությունը. մենք վերանորոգել ենք կամուրջը և սպասում ենք, որ Թուրքիան կատարի իր պայմանավորվածությունը»,– ընդգծել է նա։

Դեռևս 2024–ի փետրվարին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը: Միրզոյանը նշել էր, որ թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---