Սիրուշոյին պատկանող ՓԲԸ–ն 5 դատական հայց է ներկայացրել զարդեր վաճառող ընկերություններին![]() 14 ապրիլի 2025 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Սիրուշո պրոդաքշն» ՓԲԸ-ն վերջին 1 ամսվա ընթացքում 5 նոր դատական հայց է ներկայացրել զարդերի վաճառքով զբաղվող ընկերությունների դեմ։ Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ գործերը կապված են երգչուհու՝ արծաթյա զարդերի բիզնես գործունեության հետ։ Հայցադիմումներով պահանջվում է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ներին դադարեցնել (կասեցնել) «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ իրավունքները խախտող գործողությունները», հայտնում է Factor.am-ը։ Ընկերության կողմից հայցեր են ներկայացվել հետևյալ ընկերությունների դեմ՝ «Սիլվեր Սթորի» ՍՊԸ, «Թամարա Բալիկյան Անդրանիկի» Տնտեսավարող սուբյեկտը՝ Տաթևիկ Եղիազարյան Ռաֆիկի, ինչպես նաև «Աստղիկ Ալեքսանյան Հրահատի» ԱՁ։ Վերջին անձի նկատմամբ «Սիրուշո պրոդաքշն»-ը ներկայացրել է երկու առանձին հայց։ Դատական պահանջներում ընդգծվում է, որ պետք է արգելվի այդ կազմակերպությունների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված, «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՓԲԸ-ին պատկանող զարդերի օրինակների վերարտադրությունն ու տարածումը ինչպես սոցիալական մեդիայի, այնպես էլ առցանց հարթակների ու ֆիզիկական խանութների միջոցով։ Բացի դրանից, ընկերությունը պահանջում է առգրավել այդ կազմակերպություններին պատկանող սոցիալական էջերում արդեն հրապարակված, կեղծված ու նմանակված զարդերի պատրաստի և դեռ չվաճառված նմուշները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |