Ադրբեջանցի ակտիվիստը Բաքվի բանտից դիմել է Փաշինյանին![]() 15 ապրիլի 2025 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացին, հայտնի քաղաքական հետազոտող և խաղաղասիրական շարժման ակտիվ մասնակից Բահրուզ Սամադովը Բաքվի բանտից ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սամադովի ուղարկած նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որը հրապարակել է այն ամբողջությամբ, հայտնում է Factor.am-ը։ Բահրուզ Սամադովը ձերբակալվել է 2024-ի օգոստոսին՝ պետական դավաճանության մեղադրանքով, և մինչ օրս մնում է կալանքի տակ։ Նա համարվում է խաղաղության առաջատար ձայներից մեկը և բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության կոշտ քննադատությամբ արևմտյան տարբեր հարթակներում։ Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, և եթե մեղադրանքը հաստատվի, 29-ամյա երիտասարդին սպառնում է ցմահ ազատազրկում։ Նամակում Սամադովը դիմել է Փաշինյանին՝ խնդրելով պաշտոնապես հերքել իր կապը հայկական հատուկ ծառայությունների հետ: «Պարո՛ն վարչապետ, Խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։ Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում»,–ասվում է նամակում։ Նա իր նամակը եզրափակել է խաղաղության մասին Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ։ Երիտասարդ գիտնական Սամադովը Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորանտ է, հայտնի է հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։ Սամադովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, պնդել, որ ինքը «խաղաղասեր է, դավանում է քրիստոնեություն, իսկ այդ կրոնը խաղաղություն է քարոզում»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |