Մի շարք մարզերում ձյուն է տեղում․ Բոլոր ճանապարհները բաց են![]() 15 ապրիլի 2025 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում 1 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամy։ Մ-8 Վանաձոր-Դիլիջան ճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Չնայած եղանակային պայմաններին՝ ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար։ Ճանապարհաշինարարական խմբերը տեղերում շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները՝ ապահովելու երթևեկության անվտանգությունը։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն, խստորեն պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |