ԵՄ թեկնածու երկրներին հասկացրել են՝ պետք չէ մասնակցել Մոսկվայում Մայիսի 9–ի շքերթին![]() 15 ապրիլի 2025 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու թեկնածու պետություններին հստակ հասկացրել են, որ պետք չէ մասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն ապրիլի 14-ին՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։ «Երեկ արդեն ունեինք հագեցած երեկո՝ ընթրիք արևմտյան Բալկանների գործընկերների հետ... Շատ քննարկումներ արժեքների, արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության համաձայնեցման վերաբերյալ, այդ թվում՝ պատժամիջոցների մասին։ ԵՄ անդամ երկրների կողմից թեկնածուներին ուղղված շատ հստակ հորդոր եղավ՝ չմասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին, նման ուղևորություններ չկատարել, քանի որ դա չի համընկնում ԵՄ արժեքների հետ», – ընդգծել է Բրաժեն, հայտնում է Deutsche Welle-ն։ Նույնը հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք հստակ հասկացնել ենք տվել թեկնածուներին, որ նրանք չպետք է մասնակցեն Մոսկվայի շքերթին», – նշել է Կալասը։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հավելել է, որ իր ու Կալասի հետ համաձայնեցմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան մայիսի 9-ին արտգործնախարարների հանդիպման է հրավիրել Լվով։ «Ես կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է՝ ցույց տալ, որ Եվրոպան Ուկրաինայում է, նրա կողքին, ոչ թե (ՌԴ նախագահ Վլադիմիր – խմբ.) Պուտինի կողմում Մոսկվայում։ Ես նույնպես համաձայն եմ Կայա Կալասի հետ, որ Մոսկվայում թեկուզ թեկնածու կամ անդամ երկրի ներկայացուցիչ ունենալը տվյալ պետության համար կլինի ամոթ», – շեշտել է նա։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում է մայիսի 9-ին այցելել Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հայրենականում հաղթանակի 80-ամյակին: Ծինփինը Մոսկվա էր այցելել նաև 2023 թվականի մարտին՝ Ուկրաինայի դեմ Պուտինի կողմից միջուկային զենքի սպառնալիքների ֆոնին, իսկ վերջին անգամ Մոսկվայի Հաղթանակի շքերթին մասնակցել էր 2015 թվականին։ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա լայնածավալ ներխուժման ֆոնին աշխարհի բազմաթիվ առաջնորդներ հրաժարվել էին մասնակցել Մոսկվայի տոնակատարություններին։ ՀՀ–ն մասնակցելու է Մայիսի 9–ի շքերթին Մոսկվայում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |