Վրաստանի ընդդիմությունը կատարում է երկաթուղիները եւ ավտոմայրուղիները փակելու իր խոստումները

PanARMENIAN.Net - Վրացական ընդդիմության կողնակիցներն անցյալ գիշեր անցկացրել են բողոքի ակցիա` որոշ ժամանակով արգելափակելով երկրի հիմնական երկաթուղային մայրուղիներից մեկը: Ավելի վաղ Թբիլիսիում տեղի էր ունեցել բազմահազարանոց ցույց, որտեղ ընդդիմությունը խոստացել էր ավելի արմատական միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստիպի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրաժարական տալ: Երեքշաբթի երեկոյան ընդդիմությունը որոշել էր դիմել ավելի արմատական մեթոդների, այսինքն Բորժոմի կայարանի մոտ փակել երկաթուղային մայրուղիները: Այդ որոշմանը նրանք հանգել են նրանից հետո, երբ եղել են Համայն Վրաստանի հոգեւոր առաջնորդի մոտ, եւ նա նրանց երկխոսության կոչ է արել եւ ասել, որ կողմերը լսեմ միմյանց եւ չսրեն իրադրությունը: Դրանից հետո ընդդիմության կողմնակիցները շարժվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ ցույց են անցկացրել եւ հայտարարել, որ այսուհետ դիմելու են ավելի կտրուկ մեթոդների` ոչ միայն երկաթուղիների եւ ավտոմայրուղիների փակում, այլ նաեւ, հնարավոր է, օդանավակայանի ճանապարհի փակում: Ցույցին մասնակցում էր ավելի քան 70 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---