«Մի դրամի ուժը»՝ «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

«Մի դրամի ուժը»՝ «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին կայացել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման 10-րդ պատանեկան մրցույթը։ Հոբելյանական իրադարձության գլխավոր գործընկերներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններին էին՝ ի դեմս «Մի դրամի ուժը» ծրագրի։

Միջացառման բացման խոսքում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին, ընդգծելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ունի շատ բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթություն ու ներուժ։

«Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեկ գաղափարը, մեկ նորամուծությունը մեկ օրում կարող է փոխել իրականությունը։ Այսօրվա միջոցառումն էլ է այդ նույն գաղափարի արդյունքը, որովհետև IDBank և Իդրամ ընկերությունները «ԴիջիԿոդ 2025»-ին միացել են հենց «Մի դրամի ուժը» նախագծով»,-նշել է Սերգեյ Առաքելյանը։

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն ընդգծում է՝ ցանկացած գաղափար իրականացնելու գործում կարևոր է ունենալ գաղափարակից գործընկերներ, առանց որոնց նման մասշտաբի նախաձեռնությունները կյանքի կոչելն այդքան էլ հեշտ չէր լինի:

«Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի» հետ համագործակցությանը, ապա ուղղակի խոսքեր չկան, ինչքան մեծ հարցեր կարելի է լուծել մի դրամով»,-նշել է Սարգիս Կարապետյանը։

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրելավելի քան 1600 աշակերտ Հայաստանից և արտերկրից, որոնց լավագույն աշխատանքները նախընտրական փուլերից հետո ներկայացվեցին մրցույթի ավարտական օրը։

Միջացառման ամենաուրախ հյուրն, անկասկած, Իդրամ Ջունիորն էր, ով մեկ ամբողջ օր շփվել է, նկարվել ու զրուցել երեխաների հետ, օգնել է նրանց բացահայտել անհպում վճարումների հարմարավետությունն ու ապահովությունը։

Բացի ֆինանսական բաղադրիչից, IDBank և Իդրամ ընկերությունները մրցույթին միացել են նաև կրթական ծրագրով՝ մասնակիցների հետ անցկացնելով ֆինանսական գրագիտության օնլայն սեմինար։

Միջոցառումն ավարտվել է հաղթող թիմերի պարգևատրումներով։ Տարվա ամենաթվային մրցույթի՝ «ԴիջիԿոդ 2025»-ի բոլոր հաղթող թիմերի մրցանակները ևս թվային էին՝ idcoin-ների տեսքով։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---