Ապրիլի 16–ին Գյումրիում տեղի կունենա նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում է նաև քաղաքապետի ընտրության հարցը։
Ավագանու առաջին նիստը կղեկավարի Վարդան Ղուկասյանը։ Օրակարգում ներառված են նաև ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն ու դրա անհատական կազմի հաստատումը, ինչպես նաև առաջին նստաշրջանի հերթական նիստի օրվա որոշումը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյումրու նորընտիր ավագանու անդամները գրանցվել են՝ համաձայն ընթացակարգի։
Ըստ նախնական ընտրական արդյունքների՝ Գյումրիում առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսն արդեն հայտարարել են, որ սատարելու են ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը, որն ինքնաբացարկ է հայտնել, ասել էր անհրաժեշտ քանակությամբ քվե կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ»։