Արցախի ԱԺ նիստում ընդունվել է սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Արցախի ԱԺ նիստում ընդունվել է սահմանադրության փոփոխությունների նախագիծը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15–ին Արցախի Ազգային ժողովի նիստ է անցկացվել՝ միաձայն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը միտված է պետական կառույցների անխափան գործունեության ապահովմանը։ Այդ մասին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հայտնում է News.am-ը։

Նա նշել է, որ փոփոխությունների նպատակն է կարգավորումներ սահմանել արտասովոր իրավիճակների համար՝ օրինականության շրջանակում պետական մարմինների շարունակական աշխատանքն ապահովելու համար։

«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագահի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, և սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։

 Ուշագրավ
---