Վարդանյանի շինծու գործով «տուժածները» պատմել են պատերազմում իրենց վիրավորումների մասին![]() 16 ապրիլի 2025 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 15-ին շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործերով դատաքննությունը։ Նիստում ներկայացվել են ավելի քան 20 «տուժածի» ցուցմունքները, որոնց մեծ մասն եղել են զինվորականներ։ Այպես կոչված «տուժածները« պատմել են մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների մասին։ Դատական նիստը նախագահել է Զեյնալ Աղաևը՝ դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի մասնակցությամբ, իսկ պահուստային դատավոր է եղել Գյունել Սամեդովան։ Վարդանյանին տրամադրվել է ռուսերեն թարգմանիչ և իր կողմից ընտրված պաշտպան, գրում է Minval.az-ը։ Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 22-ին։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պահպանման և արդար դատավարության ապահովման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և ուսումնասիրել նրա իրավունքների խախտման մասին հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |