Ադրբեջանը 2026-ին ավելի քան 8 մլրդ մանաթ կծախսի պաշտպանության և անվտանգության վրա

Ադրբեջանը 2026-ին ավելի քան 8 մլրդ մանաթ կծախսի պաշտպանության և անվտանգության վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հաջորդ տարվա պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար նախատեսում է ծախսել ավելի քան 8 մլրդ մանաթ։

Տվյալները ներառված են 2026 թվականի և հաջորդ երեք տարիների պետական բյուջեի նախագծի ծախսային ցուցանիշներում՝ ըստ ֆունկցիոնալ դասակարգման, հայտնում է APA-ն։

Փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականին այդ ոլորտին հատկացվելու է 8 միլիարդ 110 միլիոն 642.2 հազար մանաթ։

Մինչդեռ Ադրբեջանը բոլոր հարթակներում բողոքում է Հայաստանի այսպես կոչված ռազմականացումից և սպառազինումից։ Հատկապես Բաքվին նյարդայնացնում են զենքի մատակարարումները Ֆրանսիայից՝ Ադրբեջանւ նույնիսկ պահանջում է «հետ վերադարձնել ՀՀ–ին արդեն մատակարարված տեխնիկան»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---