16 ապրիլի 2025 - 12:28 AMT
Փաշինյանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանել Գյումրիի ընտրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Գյումրիի ընտրությունների վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ չունի։

«Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ ինչպես է նա պատկերացնում համագործակցությունը նորանշանակ քաղաքապետի հետ, վարչապետը պատասխանել է, որ կանոններ կան, որ պետք է պահվեն։

«Աշխատանք է, կառավարությունն իր աշխատանքն է անում՝ իր օրակարգով, ռազմավարությամբ, ՏԻՄ կանոնակարգով։ Կանոններ կան, որոնք պետք է պահվեն»,–ասել է նա։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։