Նախարար․ ՀՀ–ում ընտանեկան բռնության տարեկան 1000-ից ավելի դեպք է լինում![]() 16 ապրիլի 2025 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ընտանեկան բռնության դեպքերի թիվը երկրում անցել է 1000-ի սահմանը՝ նախկինում արձանագրվող մինչև 500 դեպքերի փոխարեն։ Նրա պարզաբանմամբ, այս տվյալները չեն խոսում այն մասին, թե բռնության մակարդակը կտրուկ աճել է, այլ ցույց են տալիս՝ քաղաքացիները սկսել են ավելի վստահել սոցիալական ծառայություններին, պետության հետ աշխատող հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ոստիկանությանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Շատ հաճախ այս դեպքերի բացահայտմանը նպաստում է այն, որ մենք կին ծառայողներից բաղկացած կարգախմբեր ենք ուղարկում տեղեր կամ համայնքային ոստիկաններ, որոնք շատ ավելի զգայուն են կարողանում մոտենալ այս հարցադրմանը»,–ասել է նա։ Նրա խոսքով՝ այս ոլորտում դեռ զգալի անելիքներ կան։ Նա հավելել է, որ 2024 թվականին 1800 համայնքային ոստիկան վերապատրաստում է ստացել ընտանեկան և կենցաղային բռնության թեմայով։ Սարգսյանը ընդգծել է. «2024 թվականին մենք 1800 համայնքային ոստիկանի ենք վերապատրաստել հենց ընտանեկան ու կենցաղային բռնության թեմայով։ Մենք նրանց բացատրել ենք` ինչ կարելի է և ինչ չի կարելի անել տվյալ նուրբ իրավիճակում, ինչպես չպետք է մոտենալ տուժողին, ինչպիսի հարցեր չպետք է տալ նրան, որպեսզի կրկնակի զոհականացման չտանենք նրան»։ Նա նաև հայտնել է, որ հետապնդման դրսևորումների հիմքով ընտանեկան բռնության զոհերից ավելի քան տասը հաղորդում են ստացվել, որոնք փոխանցվել են քննչական մարմիններին։ Վերջին տվյալների համաձայն՝ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ուղեկցված ֆիզիկական վնասով, մինչդեռ 2023-ին դրանց թիվը եղել է 372։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին՝ ընդամենը 46։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գրանցվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք։ Նախարարության տվյալներով՝ ավելացել են նաև հատկապես ծանր բռնության դեպքերը։ 2023 թվականին սպանության 3 դեպք է արձանագրվել ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով, իսկ 2024-ին՝ արդեն 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ հասնելով 15-ի՝ նախորդ տարվա 8-ի փոխարեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |