Փոխվարչապետն ու Էռնեկյանը կարևորել են օդանավակայանի կառավարման պայմանագրի լավարկումը![]() 16 ապրիլի 2025 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ։ Փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին: Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանը 2018–ին օդանակավակայանի կառավարումը հանձնել է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |