28 մայիսի 2009 - 17:36 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ժամանել են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը` զերծ մնալով համանախագահների այցի մասին մանրամասներ հայտնելուց:

ԵԱՀԿ ՄԽ միջնորդներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) մտադիր են այցելել նաեւ Ստեփանակերտ, սակայն եղանակային պայմանների պատճառով այցը տեղի չի ունեցել:

Ենթադրվում է, որ տարածաշրջան համանախագահների այցի նպատակը Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելն է: