17 ապրիլի 2025 - 12:52 AMT
Խաչիկյան․ USAID-ն ֆինանսավորել է 180 բլոգերի՝ 20 մլն դոլարով

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայաստանցի մի շարք բլոգերներ ֆինանսավորվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից։

Ըստ նրա այդ բլոգերների թիվը հասնում է 180–ի։

«Ուշադրություն, ուշադրություն… ըստ վերջերս հայտնաբերված տեղեկատվության, ԱՄՆ USAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության … 180 բլոգերի Հայաստանում, տարեկան 20 մլն դոլար ընդհանուր գումարով (20,000,000 $):

Ինչպե՞ս է դա ժողովրդավարության համար: Ինչպե՞ս է դա կոռուպցիայի համար: Այլ երկրում հասարակական կարծիքը մանիպուլյացիա անելն ու աղետի տանե՞լը»,–գրել է նա։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 8–ից, կազմակերպության բոլոր վարձու աշխատակիցներն ամբողջ աշխարհում հարկադիր պարապուրդի կուղարկվեն, բացառությամբ առաքելության համար կարևոր գործառույթներ, հիմնական ղեկավարություն և հատուկ նշանակված ծրագրեր իրականացնող անձնակազմի: Արտասահմանում տեղակայված աշխատակիցներին հրահանգվել է 30 օրվա ընթացքում վերադառնալ ԱՄՆ։