17 ապրիլի 2025 - 13:06 AMT
ԱՄՆ դեսպանություն․ Ապօրինի մուտքը երկիր կարող է լրջորեն վտանգել ձեր կյանքը

ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործելու մտադրություն ունեցող անձինք լուրջ վտանգի են ենթարկում անգամ իրենց կյանքը։

Նշվում է, որ հանցավոր խմբերը, կարտելները և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները թիրախավորում են անօրինական ներգաղթյալներին

«Եթե մտածում եք Միացյալ Նահանգներ անօրինական կերպով մուտք գործելու մասին, պետք է հասկանաք, որ այդ լուրջ քայլով վտանգում եք ձեր անվտանգությունը և նույնիսկ ձեր կյանքը։

Հանցավոր խմբերը, կարտելները և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները թիրախավորում են անօրինական ներգաղթյալներին՝ նրանց ենթարկելով բռնության, շորթման և հարձակման»,- հայտնում են դեսպանությունից։

Թրամփը բազմիցս ընդգծել է ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման անհրաժեշտությունը։ Հունվարի 20-ին նախագահության պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։ New York Post-ի աղբյուրի տվյալներով՝ Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ավելի քան 100 հազար մարդ է արտաքսվել։