Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է գնահատել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն Անթալիայում։
Նա նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի ևՀայաստանի միջեւ ինտենսիվ շփումներ են տեղի ունեցել, որոնք շարունակվում են, հայտնում է Minval.az-ը։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջ հետ, և ես այդ հանդիպումը համարում եմ բավականին օգտակար։ Թեպետ հանդիպումը հարցերի լուծման հնարավորություն չի տալիս, հնարավոր եղավ առավել մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։ Ուստի իմ գնահատականը հետևյալն է՝ հանդիպումն օգտակար էր»,–ասել է նա։