ԱԳ նախարար․ Նախատեսվում է երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը կհետևի պայմանագրի կատարմանը![]() 17 ապրիլի 2025 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ համաձայնագրով նախատեսվում է ձևավորել երկկողմ հանձնաժողով, որը կստանձնի համաձայնագրի իրականացման նկատմամբ վերահսկողության գործառույթը։ Միրզոյանը շեշտել է. «Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Մենք կարողացել ենք համաձայնության գալ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո... մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ»,-ասել է նա։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է շուտափույթ բանակցություններ սկսել ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման վայրն ու ժամանակը հստակեցնելու նպատակով։ «Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա»,–պասել է նա։ Նա հավելել է, որ հայկական կողմը գործել է չափազանց ճկուն և նպատակամետ կերպով՝ հասնելու փաստաթղթի պատրաստ վիճակին։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |