5 տարում 220 մլրդ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար![]() 17 ապրիլի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկերն» է: Էքսպոյի շրջանակում Ակբա Լիզինգը կներկայացնի լիզինգային շուկայի լավագույն առաջարկները։ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ակբա Լիզինգը վերջին հինգ տարիների ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։ Ակբա Լիզինգն ակտիվորեն ֆինանսավորում է նաև «կանաչ» նախագծերը՝ Հայաստանում խթանելով էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների ներդրումն ու տարածումը: Միայն նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 17.3 միլիարդ ՀՀ դրամի «կանաչ» նախագծերի ֆինանսավորում՝ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո գրանցելով բարձր արդյունքներ։ «Կանաչ» նախագծերի շրջանակում լիզինգի պորտֆելը կազմում է 42.53 միլիարդ ՀՀ դրամ, ինչը Ակբա Լիզինգի գործող լիզինգի պորտֆելի ավելի քան 43%–ն է։ Ստեղծման առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում պահելով նորարարական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը՝ Ակբա Լիզինգը նշանակալի ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսական պարկի թարմացման գործում։ Ընկերությունը շարունակում է ֆինանսավորել ժամանակակից տեխնիկայի և մեքենաների ձեռքբերումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետության և մրցունակության բարձրացմանը։ 2024-ի ավարտին Ակբա Լիզինգի լիզինգային պորտֆելի և ֆինանսավորված, բայց ճանապարհին գտնվող գույքերի հանրագումարը կազմել է մոտ 120 միլիարդ ՀՀ դրամ։ Ակբա Լիզինգը վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն է։ Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |