17 ապրիլի 2025 - 19:10 AMT
Ավտոպարկի արդիականացումը դարձել է հասանելի և արդյունավետ Trade-In ծրագրի շրջանակում

«Auto Gallery»-ն և «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն համատեղ մեկնարկել են Trade-In լիզինգային ծրագիր, որն իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս փոխարինել իրենց հին բեռնատար մեքենաները նոր՝ Saic Maxus էլեկտրական մոդելով։

Trade-In համատեղ ծրագիրը մշակված է իրավաբանական անձանց համար՝ հաշվի առնելով բիզնես գործառույթների արդյունավետության բարձրացման, ժամանակի խնայողության և ծախսերի օպտիմալացման պահանջները։ Ծրագրի շրջանակում հնարավոր է հին ավտոմեքենան փոխանակել նորով՝ խուսափելով վաճառքի հետ կապված հավելյալ գործողություններից և ծախսերից։

Այս մեխանիզմը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում․ ժամանակի ընթացքում այն ապացուցել է իր արդյունավետությունը՝ համադրելով հին տրանսպորտային միջոցի վաճառքի և նորի ձեռքբերման գործընթացները։

«Trade-In ծրագիրը նորարարական լուծում է բիզնեսի համար։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին փոխարինել հին ավտոմեքենան նորով՝ արժեքի տարբերությունը ձևակերպելով լիզինգով։ Saic Maxus ապրանքանիշի բեռնատարներն առանձնանում են էկոլոգիական անվնասությամբ, շահագործման ցածր ծախսերով և բարձր արդյունավետությամբ՝ միաժամանակ նվազեցնելով ինչպես լիցքավորման ժամանակը, այնպես էլ էներգիայի սպառումը», - նշել է «Auto Gallery» ընկերության հիմնադիր - տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Ծրագրի շրջանակում հին ավտոմեքենայի գնահատված արժեքը կիրառվում է որպես լիզինգի կանխավճար։ Ֆինանսավորումը հասանելի է տարեկան 0.1% տոկոսադրույքով՝ մինչև 36 ամիս ժամկետով։ Saic Maxus ավտոմեքենաների համար նախատեսված է երաշխիքային սպասարկման փաթեթ՝ 5 տարվա կամ 180,000 կմ վազքի սահմանով՝ առանց որևէ լրացուցիչ սպասարկման ծախսերի։

«Ներկայիս իրողության պայմաններում բիզնեսը պետք է օգտագործի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր ու տնտեսապես արդյունավետ գործիքներ։ Trade-In ծրագիրը հնարավորություն է տալիս նվազեցնել բիզնեսի ֆինանսական բեռը և անցում կատարել էլեկտրական տեխնոլոգիաների առանց մեծ ներդրումների՝ պահպանելով կանխիկ հոսքերի կայունությունը», - նշել է «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Trade-In ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով «Auto Gallery» ավտոսրահ՝ Դավիթաշեն 4-րդ զանգված 46/5 հասցեով, կամ զանգահարելով +374 60 707010 հեռախոսահամարով, ինչպես նաև «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ-ի պաշտոնական կայքում:

«Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors և Saic Maxus վերջին սերնդի էլեկտրական մեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն առաջարկում է հաճախորդներին էլեկտրական ավտոմեքենաներ՝ եվրոպական սերտիֆիկացիայով: