Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Շահրամանյանի հետ քննարկել են գործակցության հնարավորությունը![]() 18 ապրիլի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիաներ է իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության շենքերի դիմաց։Այս միջոցառումների նպատակն է ներկայացնել մի շարք հիմնարար հարցեր, որոնց լուծումը, խորհրդի համոզմամբ, չի կարող այլևս հետաձգվել։ Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |