Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է դարձել 81 կգ քաշային կարգի ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Գրիգորյան)։
Նա պոկում վարժության ընթացքում իրականացրել է երեք հաջող մոտեցում՝ 150 կգ, 155 կգ և 158 կգ, ինչը նրան այս կարգում ապահովել է արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ և այս ձևում 4-րդն էր, իսկ երկամարտի ընդհանուր 343 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Փաշիկ Ալավերդյանը, իսկ հավաքականի մարզչական կազմում ընդգրկված է նաև Հակոբ Փիլոսյանը։