18 ապրիլի 2025 - 11:22 AMT
Զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամետը սահմանվել է հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշումը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: