18 ապրիլի 2025 - 12:14 AMT
Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է հետախուզվող օտարերկրացի

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։

նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: