Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության նախաձեռնած օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է լրացում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում։
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և նախարարական սոցիալական կոմիտեի առաջարկությամբ, նախատեսվում է ստեղծել մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության միասնական չափորոշիչներ, ինչի համար անհրաժեշտ է օրենքում ամրագրել լիազորող նորմ՝ նման կարգ սահմանելու նպատակով։ Այd մասին տեղեկացրել է նախագծի հիմնական զեկուցող՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հայտնում է 1lurer.am–ը։
Ներկայումս գործող օրենքը չի նախատեսում այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտար ԿԳՄՍ նախարարին հրամանով սահմանել անվանակոչության կարգը։
Պաշտոնյաները նաև նշել են, որ պարբերաբար ստացվում են առաջարկներ մարզադպրոցների անվանման վերաբերյալ։ Նախագծի հեղինակները կարևորել են հանրապետությունում սպորտին նվիրված անձանց, այդ թվում՝ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների դերը՝ ընդգծելով, որ անվանակոչման միջոցով հնարավոր կլինի արժանին մատուցել նրանց՝ որպես նվիրված աշխատանքի խորհրդանշական գնահատական։
«Սույն նախագծի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց, ինչպես նաև նրանց անվամբ անվանակոչելը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ»,- ասել է Հակոբյանը։