28 մայիսի 2009 - 19:13 AMT
Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել Հայաստանից եւ Ադրբեջանից երկաթուղու փակման համար
«Ժողովրդավարական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել հայ եւ ադրբեջանցի ժողովրդներից` մայիսի 26-ին երկաթուղու փակման համար: «Մենք հասկանում ենք, որ դրանով վնաս ենք հասցրել մեր հարեւաններին, սակայն այլ ելք մեզ ուղղակի չէին թողել», - հայտարարել է նա այսօր քաղաքապետարանի շենքի առջեւ կայացած հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է ընդդիմության մի քանի 100 կողմնակից:
Ինչպես հայտարարել է Բուրջանաձեն, Սահակաշվիլու հրաժարականից հետո առավել սերտ համագործակցություն կհաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իսկ ներկա ռեժիմը նրանց համար մեծ վտանգ է ներկայացնում, հաղորդում է Civil.ge-ն: