18 ապրիլի 2025 - 14:49 AMT
Կոնյուկն ազատվել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, հայտնում է «Բելտա» գործակալությունը։

Կոնյուկը ՀՀ–ում դեսպան էր նշանակվել 2020 թվականին։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը և հայտարարել, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի այցելի Բելառուս։