18 ապրիլի 2025 - 15:40 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը, 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 20-23-ն ընկած ժամանակահատվածում օրվա ընթացքում սպասվում են կարճատև տեղումներ և ամպրոպներ։ Մայրաքաղաքում ապրիլի 18-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին՝ +10...+12 աստճան։