28 մայիսի 2009 - 19:31 AMT
Ալ Պաչինոն մտադիր է խաղալ Ջեկ Գեւորգյանի «Բժիշկ Մահի» դերը
Ալ Պաչինոն մտադիր է խաղալ Ջեկ Գեւորգյանի դերը, ով ավելի հայտնի է որպես «Բժիշկ Մահը» մականունով, Բարրի Լեւինսոնի ֆիլմում, որը ռեժիսորը նկարահանում է HBO ցանցի համար, հաղորդում է Variety:
Ֆիլմի գործողությունը տեղի կունենա Գեւորգյանի կյանքի այն ժամանակահատվածում, երբ նա կառուցել էր իր «Մերսիտրոն» հայտնի մեքենան, որի միջոցով անբուժելի հիվանդ մարդկանց օգնում էր հաշիվը մաքրել կյանքի հետ:
Ֆիլմի սցենարը գրել է Ադամ Մէյզերը: Նախագծի ուղղությամբ աշխատանքի ժամկետներն առայժմ չեն սահմանվել:
Ջեկ Գեւորգյանն էֆտանազիայի համոզված կողմնակիցն է եւ պահանջում է վերջինիս օրինականացում: 1990-ից մինչեւ 1998 թվականները նա օգնել է կյանքից հեռանալ 130 հիվանդի: Նրանց դիակները Գեւորգյանը թողնում էր մոթելներում, հիվանդանոցների եւ դիահերձարանների ընդունարաններում: