Վարդանյան. Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ ուղիղ սպառնալիք է հնչեցրել![]() 18 ապրիլի 2025 - 19:07 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հասցեին ուղիղ սպառնալիք է հնչեցրել՝ անդրադառնալով նրա վերջին գրառմանը։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը գրել էր․ «Ես ոչ Քաջազնունին եմ, ոչ այլ մեկը, բայց վստահ եմ, որ այսուհետ կոնկրետ դու իմ անունն ավելի երկար ես հիշելու, քան իրենը»։ «Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ ուղիղ սպառնալիք է հնչեցրել, բայց Ալեն Սիմոնյանն իրեն պահել է Ալեն Սիմոնյանի պես»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Պատգամավորը նշել է, որ նման գրառումը իրեն չի կարող ավելի խորը վիրավորել, քան Արցախի բնակիչների մասին նախկինում արված նսեմացնող արտահայտությունները։ «Իհարկե, ուղիղ սպառնալիք է հնչել, բայց թե ինչ կարող է անել՝ չգիտեմ, Հայաստանին վնաս տալուց ավելի ծանր բան չեմ պատկերացնում։ Արդեն 5-րդ տարին է ինչ կարողանում՝ անում են, ու այստեղ բացառիկության սինդրոմ չկա, ինչ կարողանում՝ անում են թե ընդդիմադիրների նկատմամբ, թե ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ։ Եթե սպառնալիքն այն է, որ ավելի մեծ թափով են վնասելու Հայաստանին՝ հավատում եմ դրան»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |