Ավագանու անդամ․ Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Ավագանու անդամ․ Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրենց նախաձեռնած նախագիծը, որն ուղղված է տրանսպորտի գնի բարձրացումը կասեցնելուն, դրական եզրակացություն է ստացել ֆինանսատնտեսական հանձնաժողովում։

«Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ դրական եզրակացություն։

Նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ՝ անցավ։

Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։

Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն։ Ո՛չ տրանսպորտի թանկացմանը»,–ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---