Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն![]() 19 ապրիլի 2025 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչները շարունակել են պարգևատրվելու շարքը՝ գրանցելով նոր մեդալային հաջողություններ։ Ապրիլի 18-ին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում պայքարին միացել են 76 կգ քաշային կանայք։ Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը, ով մարզվում է Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ, երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Պոկում վարժությունում նա կարողացել է բարձրացնել սկզբում 95 կգ, ապա նաև 100 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է նախ 126 կգ, այնուհետև՝ 131 կգ։ Այս վարժությունում Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ում մարզում է Աշոտ Փիլոսյանը, պոկում վարժությունում բարձրացրել է 95 կգ։ Հրում վարժությունում նա հետևողականորեն բարձրացրել է 121 կգ, 128 կգ, ապա նաև 131 կգ։ Այս վարժությունում Միլենա Խաչատրյանը արժանացել է արծաթե մեդալի։ Երկամարտում գրանցելով 226 կգ արդյունք՝ նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Հայաստանի կանանց հավաքականը գլխավորում է Արտաշես Ներսիսյանը, իսկ թիմի երկրորդ մարզիչն է Տարոն Թովմասյանը։ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին ՀՀ–ն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |