Ռեփեր Դիդիի դատավարությունը կսկսվի մայիսի 5-ին

Ռեփեր Դիդիի դատավարությունը կսկսվի մայիսի 5-ին

PanARMENIAN.Net - Շոն Քոմբսի, որն առավելապես հայտնի է որպես ռեփեր Դիդի, դատավարությունը կսկսվի մայիսի 5-ին։ Նրան մեղադրում են սեռական բռնության համար։ Ինչպես հաղորդում է NBC հեռուստաընկերությունը, հղում անելով դատական փաստաթղթերին, դատարանը մերժել է փաստաբանների դիմումը դատավարությունը երկու ամսով հետաձգելու վերաբերյալ՝ պաշտպանությանն ավելի լավ նախապատրաստվելու համար, հայտնում է Eurasia Daily-ն։

Քոմբսը հայտնվել է մի շարք աղմկահարույց դատական գործերի թիրախում, որոնցով նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների, բռնության և մարդկանց ապօրինի ազատազրկման մեջ։ Հետաքննության համաձայն՝ ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2000-ից մինչև 2022 թվականներին՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լաս Վեգասում։ Այս դեպքերի մեծ մասը կապված է Դիդիի կազմակերպած սկանդալային երեկույթների հետ։

Ավելի վաղ Նյու Յորքի դատարանը Քոմբսին մեղադրանք էր առաջադրել մարդկանց սեռական շահագործման նպատակով վաճառքի, կազմակերպված հանցավոր գործունեության և պոռնիկություն ներգրավելու համար։ Երգիչը կտրուկ հերքել է բոլոր մեղադրանքները։ Ներկայումս նա գտնվում է Բրուքլինի դաշնային քննչական մեկուսարանում՝ սպասելով դատավարության մեկնարկին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---