Մարուքյան. ԱԳՆ–ն Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց բացի այլ անելիք չունի՞![]() 19 ապրիլի 2025 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Վարշավայում Ադրբեջանի կազմակերպած հակահայ ցուցահանդեսին, որը դատապարտել է Մայր աթոռը, հարց է բարձրացրե, է թե ինչով՞վ է զբաղված ԱԳՆ–ն։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։ «Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ապրիլի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Իսկ ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց։ Այլ անելիքներ չկա՞ն»,–գրել է նա։ Մարուքյանը հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է դատապարտի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի միջազգային քարոզչություն պարունակող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ ցանկացած նախաձեռնություն: «ԱԳՆ-ն պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»,–գրել է նա։ Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը՝ նշելով, որ 2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է ՀՀ նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |