ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 23-ին կքննարկեն բանակցությունների մանրամասներն Օմանում![]() 21 ապրիլի 2025 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Օմանում նշանակվել է ԱՄՆ-ի և Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ- Աբադին հայտնել է, որ այդ օրը երկու պետությունների փորձագետները կքննարկեն առաջիկա խորհրդակցությունների մանրամասները։ Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն միջնորդներ։ «Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները ապրիլի 23-ին փորձագիտական մակարդակով հանդիպում կունենան՝ հետագա խորհրդակցությունների մանրամասները քննարկելու համար»,–նշել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ–Աբադին, գրում է «Վեստի Կավկազան»։ Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակը բանակցությունների անցկացման ընդհանուր սկզբունքների համաձայնեցումն է։ Ապրիլի 19–ին Հռոմում կայացել է իրանական միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, Վաշինգտոնը գոհ է խորհրդակցությունների ընթացքում գրանցված առաջընթացից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |