29 մայիսի 2009 - 01:10 AMT
«Հայկական երեքդարյա ժառանգությունը Հնդկաստանում» դասախոսությունը տեղի կունենա NAASR-ում
Դոկտոր Օմար Խալիդին, որը ներկայացնում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի իսլամական ճարտարապետության «Ագա-Խան» ծրագիրը, հունիսի 4-ին Հայկական հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR) դահլիճում հանդես կգա «Հայկական երեքդարյա ժառանգությունը Հնդկաստանում» դասախոսությամբ: Դոկտորը ընդհանուր առմամբ կներկայացնի Հնդկաստանի հայ համայնքի դերը, հայերի կողմից ստեղծված ճարտարապետական հուշարձանները, Կալկուտտայի, Դելիի, Մադրասի եկեղեցիները: