Վարազդատ Լալայանը երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի ոսկին գերծանր քաշում![]() 22 ապրիլի 2025 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը կրկին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Լալայանը պոկում վարժությունում բարձրացրել է նախ 200 կգ, ապա՝ 210 կգ ծանրաձողը։ Այս կատեգորիայում նա գրավել է առաջին հորիզոնականը, հայտնում է Արմենպրեսը։ Հրում վարժությունում Լալայանը կարողացել է բարձրացնել 240 կգ ծանրաձողը՝ դարձյալ դառնալով առաջինը։ Երկամարտի արդյունքում՝ 450 կգ ընդհանուր քաշով, նա հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը նվաճել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալներ։ Տղամարդկանց թիմում Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը և Ռաֆիկ Հարությունյանը արժանացել են արծաթե մեդալների։ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը արժանացել են բրոնզե պարգևների։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |