Աբրահամյան․ Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն![]() 22 ապրիլի 2025 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ժամանակին շատ հեշտ էր խոսել մեր հերոսների, նրանց անցած ճանապարհի, սխրանքների ու գաղափարների մասին: Նա հավելել է, որ հիմա «դժվար է խոսել նրանց մասին. մսխված հայրենիք, պարտադրվող պարտություն, թշնամու առաջ խոնարհված խայտառակ պատկեր»: «Մենք նրանցից ժառանգած իրողությունների և հաղթանակների շրջափուլում էինք, որտեղ հայի համար արժանապատիվ ապրելու ու պաշտպանված զգալու մշտական զգացում կար․․․ Այնուամենայնիվ պատմությունը միշտ էլ շրջադարձերի և բեկման հնարավորություն ստեղծում է. պետք է օգտվել պատմական շանսից և հաջողություններն ու հաղթանակները վերադարձնել իրական տերերին»,–ասվում է գրառման մեջ։ Նա նաև հրապարակել է Թաթուլ Կրպեյանի լուսանկարը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |