Կողմերն Աժ–ում պատգամավորների միջև քաքշուկի տարբեր պատճառներ են նշել![]() 22 ապրիլի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ–ում քաշքշուկ է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև՝ ԱԺ նախագահը հրահանգել է անջատել ուղիղ հեռարձակումը, ինչից անմիջապես հետո ՊՊԾ ծառայողները մուտք են գործել դահլիճ։ Հայտարարվել է ընդմիջում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մեկնաբանելով խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, ասել է, որ Ազգային ժողովում իրավիճակը լարվել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի շուրջ, ինչը բուռն արձագանք է առաջացրել իշխող խմբակցության կողմից, հայտնում է Sputnik Արմենիան: ԱԺ-ում մթնոլորտը սրվել է նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերից հետո, թե ՀՅԴ ներկայացուցիչների միջև ներքին լարում կա։ Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, այնուհետև բղավոցներ լսվեցին, և ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանի միջև քաշքշուկ սկսվեց: «Կարծում եմ մի քանի պատճառ կար։ Նախ ԱԺ նախագահն իր տեղում չէ և չի կարողանում կառավարել խորհրդարանը, իսկ այդ պահին ջղաձգում կար։ Բանն այն է, որ դրանից առաջ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Ուղիղ կապ եմ տեսնում այս հայտարարության և տեղի ունեցած միջադեպի միջև, թեև որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը վարման կարգով հայտարարեց, որ դա կապ չի ունեցել»,– ասել է Մանուկյանը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ընդգծել է, որ մամուլում տարածված տեղեկությունը՝ թե միջադեպը կապված է եղել ընդդիմադիրների ներկայացրած օրինագծի հետ, իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով, տեղի ունեցածը պայմանավորված չի եղել օրինագծով, այլ պարզապես արձագանք է հնչել դահլիճից՝ առանց կոնկրետ պատճառի։ Իր հերթին, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ճեպազրույցի ժամանակ կրկին հաստատել է, որ միջադեպը եղել է օրինագծի հետևանք։ «Հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց ամեն ինչ։ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե որտեղ է գտնվում և շարունակ սադրանքներ է անում, իսկ այդ ամեն ինչը, բնականաբար, անհանդուրժելի է։ Վահե Ղալումյանի դերակատարությունը ԱԺ–ում չեմ հասկանում, բացի Նիկոլի սանիկը լինելուց»,– հայտարարել է Սաղաթելյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին արձագանքել է միջադեպին՝ շեշտելով, որ օրինագծի հետ կապելու փորձերը իրականությանը չեն համապատասխանում։ «Մարդիկ այս ամենը շատ վաղուց հասկացել են ու զզվում են իրենցից, զզվում են իրենց ստերից»,– հայտարարել է Սիմոնյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |