Կաթողիկոսը ներկա կլինի Հռոմի պապի հուղարկավորությանը

Կաթողիկոսը ներկա կլինի Հռոմի պապի հուղարկավորությանը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախատեսում է մասնակցել Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Այդ մասին տեղեկացրել են Մայր Աթոռից, հայտնում է «Ազատությունը»։

Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը կայանալու է ապրիլի 26-ին։

Ապրիլի 22–ից Իտալիայում 5 օրյա սուգ է հայտարարվել։

Որոշումը կայացվել է Իտալիայի նախարարների խորհրդի վերջին նիստի ընթացքում։ Նիստում քննարկման են առնվել վեհափառի հուղարկավորության կազմակերպմանն առնչվող մանրամասները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի ընտրության գործընթացը, հայտնում է «Փաստինֆոն»։

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ գահակալն իր կտակում հորդորել է, որպեսզի հուղարկավորությունն անցկացվի համեստ և պարզեցված ձևով։ Տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրազիլիայի և Արգենտինայի ղեկավարները, արդեն հայտնել են իրենց մասնակցության ցանկության մասին՝ Վատիկանում ներկա գտնվելու սրբազան պապի վերջին հրաժեշտի արարողությանը։

Ֆրանցիսկոս պապը, ով եղել է 88 տարեկան, մահացել է ապրիլի 21-ի առավոտյան։ Նա ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու ղեկավար 2013 թվականին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---