Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։

Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի և տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։

Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաև սիրված երաժշտական բենդերի կատարումներով։ Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաև Miqayel Voskanyan & Friends բենդերը։

Fastex-ը և ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները, թվային և ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված ftNFT հարթակը։

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։

Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաատելու մշակութային և համայնքային նախաձեռնությունների անցկացմանը և վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---