23 ապրիլի 2025 - 10:12 AMT
Մեծ Բրիտանիայի օրենսդիրները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների և բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը։

Ապրիլի 22–ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի օրենսդիրները երկու պալատից հարգանքի տուրք են մատուցել և մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։