Թանդիլյան․ Մեկը ցուցմունք է տվել, թե վնասվել է Վարդանյանի «տեղադրած» ականից 2024–ի փետրվարին, երբ նա կալանքի տակ էր![]() 23 ապրիլի 2025 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Բաքվում հայերի դեմ շինծու գործերով ընթացող դատական ֆարսին, գրել է, որ մեկը ցուցմունք է տվել, թե վնասվել է Ռուբեն Վարդանյանի «տեղադրած» ականից 2024–ի փետրվարին, երբ վերջինս արդեն կես տարի կալանքի տակ էր: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է այս ամենին տալ հստակ գնահատական։ «Բաքվի դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Ալիևյան ռեժիմի մառազմը հասել է այնտեղ, որ Ռուբեն Վարդանյանի գործողություններից «տուժածներից» մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականից վնասվածք է ստացել 2024թ. փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանը արդեն կես տարի բանտարկված էր։ Միջազգային հանրությունը պարտավոր է այս ամենին տալ հստակ գնահատական՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել հայ գերիներին»,–գրել է նա։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |