23 ապրիլի 2025 - 11:01 AMT
Ո՞վ կլինի հաջորդ Պապը․ 9 գլխավոր հավակնորդ կա

Կաթոլիկ եկեղեցին կանգնած է կարևոր ընտրության առջև՝ ո՞վ կլինի հաջորդ Պապը, որոշում, որը էական ազդեցություն կունենա 1.4 միլիարդ հետևորդների համար։ Կոնկլավը խոստանում է լինել ժամանակակից պատմության ամենաանկանխատեսելիներից մեկը։

Մայիսին Վատիկանում կայանալիք կոնկլավին 100 կարդաինալ կմասնակցի, գրում է BBC-ն։

Տեսականորեն Հռոմի պապ կարող է դառնալ Հռոմի կաթոլիկ եկեղեցում մկրտված ցանկացած տղամարդ, սակայն 1378 թվականից ի վեր պոնտիֆիկոսին ընտրում են բացառապե կարդինալները, իսկ կարդինալներին ընտրում է Պապը։

Կարևոր դեր ունի նաև թեկնածուի հայրենիքը՝ 266 պապից մեծամասնությունը՝ 217–ը, իտալացի է եղել։

Հաշվի է առնվում նաև տարիքը՝ պապը չպետք է ոչ շատ երիտասարդ լինի, ոչ էլ զառամյալ։ Վերջին 200 տարում միայն 4 պապ է եղել, որնց 60 տարին դեռ չէր լրացրել ընտրության պահին, իսկ 20-21 դարերում պապի միջին տարիքը ընտրվելու պահին եղել է 67․5 տարեկան։

Կոնկլավի անկանխատեսելիության հիմնական պատճառներից է Կարդինալների քոլեջի կազմը։ Կարդինալ ընտրողների մոտ 80%-ը նշանակվել է Պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ բերելով բազմազան և գլոբալ տեսանկյուն ընտրության գործընթացին։ Առաջին անգամ ընտրողների կեսից պակասը եվրոպացիներ են, ինչը արտացոլում է եկեղեցու ժողովրդագրական փոփոխությունները։

Չնայած նույն պապի կողմից նշանակված լինելուն, կարդինալները ներկայացնում են աստվածաբանական տարբեր հայացքներ՝ սկսած առաջադեմներից մինչև ավանդականներ, ինչը դժվարացնում է արդյունքի կանխատեսումը։ Այս բազմազանությունը հարցեր է առաջացնում՝ արդյոք հաջորդ պապը կլինի Աֆրիկայից կամ Ասիայից, թե գուցե Վատիկանի վարչակազմի փորձառու անդամ։

Մի քանի անուններ առաջ են քաշվել որպես Պապ Ֆրանցիսկոսի հնարավոր հաջորդներ։ Ֆիլիպիններից կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեն համարվում է ուժեղ թեկնածու՝ հայտնի իր խոնարհությամբ և Ֆրանցիսկոսի հովվական մոտեցման հետ համահունչ։ Գանայից կարդինալ Պիտեր Թուրքսոնը ևս կարևոր գործիչ է՝ ներկայացնելով աֆրիկյան եկեղեցու աճող ազդեցությունը։ Այլ նշանակալի թեկնածուների թվում են Իտալիայից կարդինալ Պիետրո Պարոլինը, Գվինեայից կարդինալ Ռոբերտ Սարան և Իտալիայից կարդինալ Մատեո Ցուպին։

Քանի որ կոնկլավը մոտենում է, ակնկալվում է, որ ավելի շատ թեկնածուներ ուշադրության կենտրոնում կհայտնվեն՝ յուրահատուկ տեսանկյուններ և փորձառություններ բերելով Կաթոլիկ եկեղեցու հնարավոր առաջնորդությանը։