Ապրիլի 22–ից մեկնարկել է b>Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին ուղղված լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի դիմումների ընդունումը։ Դիմումները կարելի է ներկայացնել ՀՀ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակում։
Ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։
«Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
Դիմում լրացնելու ուղեցույցին կարելի է ծանոթանալ կայքում։
Արցախցիների համար նախատեսված «40+10 հազար դրամի» ծրագրի չեղարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել ԼՂ–ից բռնի տեղահանվածների շրջանում։ Շատերը կարծում են, որ դա կնպաստի արցախցիների արտագաղթին։