Արամ Ա–ն ցավակցական նամակում նշել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքը

Արամ Ա–ն ցավակցական նամակում նշել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանի Պետական քարտուղարին հղած նամակում իր խորին ցավակցությունն է հայտնել Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։

Նա նշել է, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը համարձակ քայլերով առաջնորդել է վերափոխման գործընթաց՝ բացելով նոր փուլ ինչպես եկեղեցական մտածողության, այնպես էլ ամբողջ եկեղեցու կյանքի մեջ։

Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հանգուցյալ Պապը հատուկ կարևորություն է տվել միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը, կանգնած է եղել ճնշված և անարդարությունից տուժած ժողովրդների կողքին՝ արդարության պաշտպանության դիրքերից։

«Արդարև, ան իր օրինակելի համեստությամբ ու պարզությամբ եղավ «ժողովուրդի Պապը»,–գրել է նա։

Վեհափառ Հայրապետն իր նամակի մեջ նաև անդրադարձել է Պապի կողմից «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջ կեցվածքին, ինչպես նաև Արցախի հայության նկատմամբ նա ցուցաբերած զորակցությանը»։

Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը կայանալու է ապրիլի 26-ին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախատեսում է մասնակցել Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---