4.4 մլրդ դրամի արտոնություն` «Սպայկա» ընկերությանը![]() 23 ապրիլի 2025 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը քննարկում է «Սպայկա» ընկերությանը 4 միլիարդ 400 միլիոն դրամի մաքսային վճարներից ազատելու նախաձեռնությունը։ Այս քայլը պայմանավորված է ընկերության ծրագրով, որի շրջանակում նախատեսված է 34․7 միլիարդ դրամի ներդրում կատարել՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման նպատակով։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Ընկերության ներմուծելիք հումքը նախատեսված է օգտագործել կաթնամթերքի արտադրության համար, իսկ բեռնատար քարշակները՝ արտադրանքի արտահանման նպատակով, գրում է Factor.am-ը։ ՊԵԿ-ը 2020 թվականին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Շոտլանդիայում գրանցված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» ընկերության միջոցով և ապա իր մերձավոր շրջապատից Ռոզա Ստեփանյանի օժանդակությամբ փաստացի տիրապետել է «Սպայկա» ՍՊԸ-ի 49 տոկոս բաժնեմասին։ Ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղարը ևս հաստատել էր, որ Մինասյանը բաժնեմաս ունի այդ ընկերությունում։ 2019 թվականին ՊԵԿ-ը հայտարարել էր «Սպայկա»-ում բացահայտված առանձնապես խոշոր հարկային խախտման դեպքի մասին։ Ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառված վնասը կազմել էր 17 միլիոն ԱՄՆ դոլար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |