Ջահերով երթն անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսի ներքո![]() 24 ապրիլի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։ Այն սկսվել է Հանրապետության հրապարակից և ավարտվել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Երթը 1999 թվականից ի վեր կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երթից առաջ հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն ու որպես նախադեպ, որ չի կրկնվի այն։ Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան», հայտնում է Sputnik Արմենիան։ Գեղամ Մանուկյանը նշել է, որ երբ այսօր պետությունը պետք է հանդես գա որպես ամենաողջամիտ ձայնը ցեղասպանության ճանաչման հարցում, «մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ և ուրացում», մինչդեռ այս երթը վկայում է արդարության աննահանջ պահանջի մասին։ Երթի մասնակիցները, ջահերից բացի, իրենց հետ կրել են նաև ցուցանակներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով։ Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրության խորհրդանիշներից մեկն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |