Արամ Սարգսյանը դժգոհել է դրոշներ այրելուց. Դեմ է ցեղասպանության թեման քաղաքականացնելուն![]() 24 ապրիլի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին դուր չի եկել Հանրապետության հրապարակում Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու փաստը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեմ է ցեղասպանության թեման քաղաքականացնելուն՝ նշելով, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցեղասպանության զոհերին սրբադասեց, քանի որ նրանք սպանվել էին քրիստոնյա և հայ լինելու համար։ Ես ցեղասպանությունը ընկալում եմ այս տեսանկյունից և համոզված եմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նման մղումով։ Ես դեմ եմ ցեղասպանության թեման քաղաքականացնելուն և անբարո եմ համարում, երբ շահարկում են ու ինքնադրսևորվում։ Վերջին տարիներին գերադասում եմ անգամ հուշահամալիր գնալ ոչ թե կուսակիցներիս, այլ ընտանիքիս հետ, և՝ ավելի հանգիստ ու ուշ ժամի։ Համոզված եմ, որ ցեղասպանության ենթարկված լինելը արդարանալու կամ գլուխ գովելու թեմա չէ։ Տղամարդը պետք է աշխատի այդ թեման չբարձրաձայնել, այլ՝ անել հնարավորն ու անհնարինը, որ մարդկության դեմ այդ ոճիրն այլևս չկրկնվի։ Կատեգորիկ դեմ եմ ինքնահաստատման և խիզախ երևալու նպատակով այլոց դրոշներն այրելուն, որ անլուրջ ու ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ... Թող ամենակարող Տերը ների մեզ, թող սրբերի դասում և լույսերի մեջ պահի քրիստոնյա և հայ լինելու համար ցեղասպանված մեր հայրենակիցների անմեղ հոգիները, թող ողորմա մեզ՝ ողջերիս, թող հեռացնի մեզնից իր արդարացի զայրույթը և օգնի մեզ։ Աստված Օրհնի Հայաստանը...»,- գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |